Չինաստանի Կենտրոնական բանկն այսօր որոշում է կայացրել մեծացնելու արտարժութային տատանման հնարավոր միջանցքը: Ներկայումս չինական արտարժույթի` յուանի փոխարժեքը կարող է տատանվել մինչև 1%, մինչդեռ նախկինում այդ միջանցքը կազմում էր 0,5%: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Հայտնի է, որ մի շարք երկրների, այդ թվում ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ յուանի փոխարժեքի վերաբերյալ: Չինական իշխանություններն արհեստականորեն արժեզրկում են իրենց արտարժույթը` դրանով լայն հնարավորություններ ստեղծելով իրենց արտահանողների համար և խոչընդոտելով ներկրմանն ու օտարերկրյա ընկերությունների արտադրությանը:
Այս նոր որոշումն ուժի մեջ է մտնելու երկուշաբթի օրը:











































