«Հրապարակ»-ը գրում է, որ Մասիսի դպրոցներում, պետական այլ հաստատություններում երեկ առավոտյան ժամը 10-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական այցի առիթով «գործադուլ» էր հայտարարվել:
«Ուսուցիչները, աշակերտները առավոտ կանուխ դրոշակներով և ՀՀԿ պաստառներով կազմ-պատրաստ՝ կանգնած էին փողոցներում: Ու թեև այցը նախատեսված էր ժամը 12-ին, սակայն մոտ 2 ժամ առաջ հարակից գյուղերից ավտոբուսներով մարդկանց հասցրել էին Մասիս, ինչը շատերի դժգոհությունն էր առաջացրել:
Գյուղացիները դժգոհում էին, թե «էս հողի սեզոնին բերել ժամերով կանգնացրել են ստեղ, վաղը կարող ա՞ իրանք են մեզ փող տալու»:
Նորաբաց գյուղից Համբարձում անունով մի մարդ, ով ամենաթունդ դժգոհողներից է եղել, թերթի հարցին, թե՝ այդ դեպքում ինչո՞ւ եք եկել, պատասխանել է, թե համայնքապետը հորդորել է մեկ ժամով ներկա գտնվել նախագահի այցին:









































