Google-ը վերջերս աշխարհին զարմացրեց իր Project Glass համակարգչային ակնոցներով, բայց ամերիկյան բանակը որոշել է այդ տեխնոլոգիան առավել զարգացնել:
Daily Mail-ը գրում է, որ Պենտագոնը համագործակցում է Innovega ընկերության հետ` նրան պատվիրելով կոնտակտային լինզաներ, որոնք մարդու աչքի առջև կենտրոնացնում են ճակատամարտի դաշտի 3D տարբերակը` բոլոր արբանյակների և անօդաչու սարքերի հետ միասին:
Փոքրիկ էկրանը տեղադրվում է հենց մարդու աչքի վրա և աշխատում է ակնոցի հետ, որը ներկառուցված կիսաթափանցիկ երկու էկրաններ ունի:
Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ զինվորները պատերազմի դաշտում պետք է կարողանան օգտագործել իրենց «ողջ տեսողությունը»: