ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միջազգային հանրությանը կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Սիրիայում իշխող վարչակարգի դեմ։ Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Кадена СЕР իսպանական ռադիոկայանը:
«Մենք կշարունակենք ճնշում գործադրել, որպեսզի պատժամիջոցներ սահմանվեն: Մենք ակնկալում ենք, որ Սիրիայում տեղի կունենան խաղաղ փոփոխություններ»,- ասել է նա ռադիոկայանին տված հարցազրույցում:
Օբամայի խոսքերով՝ տվյալ պահին Սիրիայում հնարավոր չէ լիբիական սցենարի կրկնությունը։ Միջազգային կոալիցիան ռազմական օպերացիա իրականացրեց Լիբիայում:
«Դրանք երկու տարբեր պետություններ են»,- ընդգծել է նա, նշելով, որ Սիրիայում բնակչությունն ավելի խիտ է, իսկ քաղաքական և ռազմական խմբավորումներն ավելի միասնական են, քան Լիբիայում:
Բարաք Օբաման նաև ասել է, որ «այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ռուսաստանը և Իրանը, որոշել են սատարել Սիրիայի իշխող վարչակարգին, այլ ոչ թե սիրիացի ժողովրդին: