Թվում է, թե Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերջապես որոշել են ամուսնանալ: People-ը գրում է, որ ոսկերիչ Ռոբերտ Փրոքոփը հայտնել է, որ նշանադրության մատանի է պատրաստել Ջոլիի համար:
Զույգի կողմից պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել:
Ապրիլի 11-ին Լոս Անջելեսի թանգարանում Ջոլիին տեսել են մատանիով: Այդ մասին հայտնել է Hollywood Reporter-ը, որն առաջինն էր հաղորդել մատանու մասին:
Բամբասանքներն այն մասին, որ 36-ամյա Ջոլին և 48-ամյա Փիթը պատրաստվում են ամուսնանալ, տարածվել էին, երբ Փիթը CBS News-ին տված հարցազրույցում ասել էր, որ երեխաները ցանկանում են, որ մայրիկն ու հայրիկը վերջապես ամուսնանան:









































