Տեքստ Թունիսում հեղաշրջումն ու ներքաղաքական անկայուն իրավիճակը հազարավոր զբոսաշրջիկներ հեռանալու պատճառ դարձան: Ստեղծված իրավիճակը շահութաբեր կարող է լինել Թուրքիայի համար, քանի որ մասնավորապես ֆրանսիական տուրօպերատորները գտնում են, որ իրենց հայրենակիցների զգալի մասը հյուսիսաֆրիկյան այս երկրի փոխարեն հնարավոր է` այցելի Թուրքիա, հաղորդում է Today’s zaman-ը: Բանն այն է, որ ֆրանսիացիների համար Թունիսն ու Թուրքիան ամենամատչելի զբոսաշրջային ուղղություններն են: