Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպիսի ազդեցություն կունենա Windows 8-ը iPad-ի վրա, այժմ կարող եք դա փորձել մի ծրագրի միոջոցով, որը կոչվում է Win8 Metro Testbed:
CNet.com-ը հաղորդում է, որ ծրագիրը ստեղծվել է Splashtop-ի կոմղից, և այն թույլ է տալիս, որ iPad-ի օգտատերերն օգտագործեն Windows 8 օպերացիոն համակարգն իրենց պլանշետների վրա:
Windows 8-ի պլանշետների համար նախատեսված բոլոր հատկությունները հասանելի են iPad-ի վրա:
Ծրագիրը App Store-ում արժե 24.99 դոլար: Սա նշանակում է, որ այն ոչ թե սովորական օգտատերերի համար է, այլ՝ մասնագետների, ովքեր ցանկանում են Windows 8-ը փորձարկել պլանշետների վրա:









































