Apple.com-ի հաղորդմամբ՝ ընկերությունն այժմ ներկայացրել է գործիք, որը թույլ է տալիս համակարգիչներից հեռացնել Flashback վիրուսը: Ծրագիրը, որը շատերն անվանել էին Mac virus, վնասել էր ավելի քան 650.000 Mac համակարգիչներ:
TechCrunch-ը հաղորդում է, որ ընկերությունն ավելի վաղ՝ այս շաբաթ հայտնել էր, որ աշխատում է վիրուսի դեմ պայքարի միջոցներ գտնելու ուղղությամբ:
Mac Flashback վիրուսի հեռացման գործիքի միջոցով ընկերությունն այժմ կարող է ապակտիվացնել Java ծրագրերը և հեռացնել Flashback Trojan-ը՝ Mac համակարգիչներից:








































