Tuesday, 23 06 2026
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Ոստիկանությունը պարզաբանում է ՀԱԿ հայտարարության վեաբերյալ (տեսանյութ)

Ապրիլի 13-ին Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության կազմակերպած՝ ԱԺ ընտրությունների գործընթացներին նվիրված կլոր սեղանի վերաբերյալ և խեղաթյուրել փաստերը:

Մասնավորապես նշվում է, որ ՀԱԿ-ի պատվիրակ Տիգրան Սեդրակյանին թույլ չի տրվել հրապարակել Կոնգրեսի հատուկ հայտարարությունը ՀՀ ոստիկանության գործունեության մասին. իբր միջոցառման կազմակերպիչները քննարկումը վաղաժամ փակված են հայտարարել՝ կուսակցությունների ներկայացուցիչներին զրկելով ելույթ ունենալու հնարավորությունից:

Այս մեղադրանքը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՀԱԿ-ի պատվիրակը, ինչպես և մյուս մասնակիցները, մի քանի անգամ ելույթ է ունեցել, ընդ որում՝ նաև հայտարարության մեջ նշված հարցադրումների առնչությամբ:

Ինչ վերաբերում է քննարկումը վաղաժամ փակելուն, ապա հայտարարության հեղինակներն, ըստ երևույթին ենթադրել են, որ ԶԼՄ ներկայացուցիչները շուտ են դուրս եկել և, այսպես ասած, վկաներ չեն մնացել: Սակայն դահլիճում տեսախցիկն աշխատել է մինչև վերջ և անկողմնակալ արձանագրել «կլոր սեղանի» ամփոփման իրական պատկերը:

Կոնգրեսականների կեցվածքը հատկապես զարմանք է հարուցում այդ խնդրով ոչ պակաս մտահոգ մյուս կուսակցությունների ֆոնին, որոնց ներկայացուցիչները քննարկման ընթացքում ոչ հարցադրումներ անելու, ոչ տեսակետ հայտնելու խնդիր այդպես էլ չունեցան: Չի ունեցել նաև ՀԱԿ-ի պատվիրակը, պարզապես հերթական անգամ հնչեցվեցին անփաստարկ մեղադրանքներ, որոնք իրականում արժանի չեն ոչ վիճարկման ոչ էլ հերքման, սակայն պարզաբանել պետք է՝ հանրությանն ապատեղեկատվությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ:

ՀԱԿ-ը ոստիկանությանը մեղադրում հանրահավաքների օրերին Երևան տանող ճանապարհները արգելափակելու համար, երբ իրականում հրաշալի գիտեն, որ չկա այդպիսի բան, հակառակ դեպքում գոնե մեկ արձանագրված տեսափաստ կունենային, որը չէին հապաղի շրջանառության մեջ դնել:

Ոստիկանությունը մեղադրվում է հասցեներում փաստացի չբնակվող քաղաքացիներին զանգվածաբար հաշվառման վերցնելու համար: Ոստիկանությունը բազմիցս պաշտոնապես պարզաբանել է, որ հաշվառման վերցնելը սեփականատիրոջ իրավունքն է՝ ամրագրված օրենքով:

Ինչ վերաբերում է ոստիկանության իբր անգործությանը ընտրակաշառքի դեպքերը կանխելու և բացահայտելու գործում, ապա ՀԱԿ-ի նույն պատվիրակը «կլոր սեղանի» ընթացքում բարձրացրել է այդ հարցը և հիմնավոր պատասխաններ ստացել համապատասխան պաշտոնյաների կողմից:

ՀԱԿ-ի կանխակալ վերաբերմունքը պետական ինստիտուտների հանդեպ ակնհայտ է, և սույն «հայտարարությունն» իսկապես արժանի չէր լուրջ վերաբերմունքի ու արձագանքի, բայց մենք իրոք մտահոգ ենք արդար ընտրությունների անցկացմամբ և ընդունում ենք ՀԱԿ-ի առաջարկները.

– ՀԱԿ-ի կենտրոնական ընտրական շտաբին կտրամադրվի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մեկ տարվա վիճակագրությունը՝ տրված անձնագրերի և հաշվառման վերցված քաղաքացիների թվի վերաբերյալ.

– մեկ հասցեում քաղաքացիների հաշվառման վերաբերյալ պարզաբանումներ արվել են և կարվեն՝ գործելով օրենքի և օրինականության շրջանակներում, ինչպես որ կշարունակեն վերացվել ընտրացուցակներում առկա անճշտությունները.

– ՀՀ տարածքում ընտրակաշառք բաժանելու դեպքերը բացահայտելու և բացառելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացվում և իրականացվելու են առանց որևէ մեկի կոչի.

– ինչ վերաբերում է ընտրացուցակներից ՀՀ-ից մշտապես բացակայող քաղաքացիներին հանելու պահանջին, ապա ստիպված ենք կրկին պարզաբանել,
որ ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում:

ՀՀ ոստիկանությունը կատարելու է իր առաքելությունը նախընտրական շրջանում և ԱԺ ընտրությունների ժամանակ և ակնկալում է ողջ հասարակության, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների աջակցությունը: Նաև ՀԱԿ-ի աջակցությունը, եթե կոնգրեսականների մտահոգությունն իսկապես ազնիվ է և կարտահայտվի ոչ թե այսպիսի անփաստարկ «հայտարարություններով», այլ համատեղ աշխատանքի իրական ցանկությամբ ու գործով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում