Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Կայացել է ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը

Ապրիլի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական` երրորդ հանդիպումը` մասնակցությամբ նրանում ընդգրկված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների: Նախորդ հանդիպմանը ԱԺ նախագահի առաջարկով հաստատված օրակարգի համաձայն, այսօր հրավիրվել էին նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ու անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Վերջիններս հանգամանալից ներկայացրեցին ընտրական ցուցակների կազմման, դրանց առավելագույն ճշգրտման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Խմբին մտահոգող կարևորագույն հարցերից էր մեկ անձի` մի քանի անձնագիր ունենալու մասին լրատվամիջոցների հրապարակումները:

Փոխոստիկանապետը մանրամասն տեղեկացրել է ՀՀ քաղաքացուն անձնագիր տրամադրելու ողջ գործընթացը, որով բացառեց նման դեպքերի հնարավորությունը: Արթուր Օսիկյանը հավաստիացրել է, որ ճշմարտությանը չեն համապատասխանում մամուլում և հասարակության մեջ շրջանառվող այն լուրերը, թե Հայաստանում շատ քաղաքացիներ ունեն երկու անձնագիր և կարող են իրականացնել կրկնակի քվեարկություն: Ըստ նրա` ոստիկանությունում խնդիր է դրված անդրադառնալ մամուլում տեղ գտած բոլոր հաղորդագրություններին: Նշվեց, որ գործող Ընտրական օրենսգրքով ավելի հրապարակային են դարձել ընտրական ցուցակները, որոնք տեղակայված են համացանցում, և յուրաքանչյուր մեկը հնարավորություն ունի դրանք ստուգելու, առկա անճշտությունները շտկելու: Տեղեկացվեց, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում ստեղծվել է թեժ գիծ, որի միջոցով մինչ օրս ստացվել է 95 ահազանգ` կապված ընտրությունների ցուցակների անճշտությունների հետ: Բոլոր ահազանգերին տրվել են պարզաբանումներ:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց ներկայացնել կրկնակի անձնագիր ունենալու գեթ մեկ փաստ, ինչը նրանցից որևէ մեկը դժվարացավ մատնացույց անել: Խորհրդարանի ղեկավարն ու փոխոստիկանապետը կոչ արեցին թե ընտրացուցակների հետ կապված, թե անձնագրերի առնչությամբ հայտնաբերված ցանկացած փաստացի խախտման վերաբերյալ ահազանգել, աջակցել դրանց բացահայտմանն ու վերացմանը:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց բոլոր մտահոգությունները: Անդրադառնալով մեկ հասցեում մի քանի անձանց գրանցված լինելու փաստերին` փոխոստիկանապետը նշել է, որ դա օրենքով սահմանափակված չէ, եթե առկա է տվյալ տարածքի սեփականատիրոջ համաձայնությունը: Հնչեցին նաև արտերկում բնակվող ՀՀ քաղաքացիների` ընտրություններին մասնակցելու կարգին, նրանց հաշվառման հետ կապված խնդիրներին, ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայությանը վերաբերող հարցեր: Վերջինիս առնչությամբ պարոն Օսիկյանը նշել է, որ դա պայմանավորված է մահացածների մասին հաշվառման ռեգիստրին պատշաճ կարգով չտեղեկացնելով: Այժմ ոստիկանության տեսուչները տեղերում աշխատանքներ են տանում մահացած անձանց հաշվառումից հանելու ուղղությամբ: Այս գործում ևս փոխոստիկանապետը կարևորեց քաղաքական ուժերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների աջակցությունը: Նա պատասխանեց առաջադրված բոլոր հարցերին` յուրաքանչյուր դեպքում ներկայացնելով այն օրենսդրական հիմքը, որով լուծում է տրված կամ հնարավոր է կարգավորել դրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում