Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի զինծառայողն իր զենքից կրակ է բացել ծառայակցի վրա: Դեպքը տեղի է ունեցել Գեդաբեկի զորամասում, ուր 19-ամյա զինծառայող Հաջի Մազահիրօղլու Հաջիևն իր զենքով կրակել է 19-ամյա ծառայակից Յունիս Ռամիզօղլու Մամեդլիի վրա:
Վերջինս տեղափոխվել է հոսպիտալ: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել անզգուշության պատճառով: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է զինծառայողի վիրավորվելու փաստը: Վիրավոր զինվորի վիճակը գնահատվում է բավարար:







































