Չվերթների սպասարկման քանակով Լոնդոնի երկրորդ՝ Գեթուիք օդանավակայանի աշխատանքն այսօր խաթարվել է: Պատճառն օդապարիկն է, որը հայտնվել է թռիչքուղու գլխավերևում: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով France-Presse-ին:
Օդանավակայանի ներկայացուցիչների խոսքով՝ օդապարիկի պատճառով նվազագույնը 5 չվերթներ հետաձգվել են: Օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է այն ժամանակ, երբ օդապարիկը հեռացել է: Դեռևս պարզ չէ, կպատժվի՞ օդապարիկի տերը, թե՞ ոչ:
Գեթուիքը աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկն է աշխարհում, ունի միայն մեկ թռիչքուղի: Տարեկան այն սպասարկում է 33 միլիոն ուղևորի:











































