ԱՄՆ Կանզաս նահանգի Սալինա քաղաքում սառը պատերազմի տարիներին հրթիռների արձակման համար նախատեսված տարածքում կառուցում են ստորգետնյա շքեղ բնակարնային համալիր, որտեղ բնակարանների տերերը կկարողանան արհավիրքներին (ապոկալիպսիսին) հետևել հարմարավետ պայմաններում:
The Times-ը գրում է, որ բնակարանների գները սկսվում են 1 միլիոն դոլարից: Այնտեղ տեղակայվելու են քամու ուժն օգտագործող տուրբիններ, արևային մարտկոցներ, սպա-սրահ, գրադարան, հիվանդանոց և ֆերմա, որտեղ մթերքներ կարտադրվեն 70 մարդու համար:
Նախագծի իրականացմամբ զբաղվող Լարի Հոլի խոսքով՝ նման ապաստարան գնելով՝ մարդիկ ձգտում են իրենց զերծ պահել տարաբնույթ տհաճ իրադարձություններից, ինչպիսիք են՝ ժայթքումներ արևի վրա, ահաբեկչական գործողություններ, համաճարակ, տնտեսական ճգնաժամ, պարենի սղություն և այլն:









































