Ֆրանսիական Le10Sport հանդեսը պնդում է, որ գալիք ամռանը «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է գլխավորել Անգլիայի ազգային հավաքականը: Հանդեսը հիշեցրել է Անչելոտիի պայմանագրի մի կետ, որով մարզիչը կարող է ազատ հեռանալ «ՊՍԺ»-ից, եթե առաջարկություն ստանա գրանդ ակումբից:
Անչելոտին անձամբ դեռևս չի մեկնաբանել այս լուրը, սակայն բազմիցս հայտարարել է, որ Փարիզում իրեն ամեն ինչ դուր է գալիս և ցանկություն է հայտնել երկարաձգել պայամանգրի ժամկետն ակումբի հետ:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ում աշխատած տարիներին լրատվամիջոցները ևս գրում էին, որ Անչելոտին կստանձնի Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն հետո հերքվում էին այդ լուրերը:








































