Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ցանկացած խախտում արձանագրելու դեպքում կոչ եմ անում դիմել ոստիկանություն. Վլադիմիր Գասպարյան

Այսօր ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ և Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ընտրական գործընթացին: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նշեց, որ ՀՀ ոստիկանությունը իր իրավասության շրջանակներում արդյունավետ կերպով կկատարի ազատ, արդար և ժողովրդավար ընտրությունների իր բաժին գործառույթը:

«Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին ցանկացած խախտում արձանագրելու դեպքում կոչ եմ անում դիմել ոստիկանություն: Այդ նպատակով ստեղծվել է հատուկ օպերատիվ շտաբ, որը կառավարելու է ընթացքը: Գործելու է նաև թեժ գիծ, որպեսզի քաղաքացիները կարողանան զանգահարել և խախտումները արձանագրել: Արդեն բավական ժամանակ է, որ ՀՀ ոստիկանությունը աշխատում է նման ձևաչափով: Ես հույս ունեմ, որ նման կլոր սեղան-քննարկումներ կրկին կկազմակերպվեն, և մենք միմյանց երեսին բաց ճակատով կնայենք»:
Ոստիկանապետը հասարակությանը կոչ արեց ակտիվություն ցուցաբերել:

Խոսելով ստեղծված շտաբի մասին՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հ. Պողոսյանը նշեց. «Մենք շատ ենք կարևորում այս շտաբի ստեղծումը և առաջնահերթ խնդիր ենք համարում ընտրությունների օրվա ընթացքում պատշաճ կարգի պահպանումը: Մեզ համար ոչ մի նշանակություն չունի՝ տվյալ ուժը ընդդիմադիր է, թե դիմադիր»:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց, որ այս միջոցառումը կխթանի իրավապահ մարմինների աշխատանքը, և հասարակությունը ավելի լավ կիրազեկվի օրենքին: ԵԱՀԿ-ն հատուկ դասընթացներ է անցկացնում ոստիկաններին վերապատրաստելու համար:

Նույն թեմային անդրադառնալով՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Օննո Սիմոնսեն նշեց. «Մինչ այս՝ ընտրությունները այնքան էլ ժողովրդավարական չեն անցել, բայց մենք մոտենում ենք դրան: Մայիսի 6-ի ընտրությունները կտարբերվեն մյուսներից, քանի որ կլինեն ժողովրդավար, ազատ ու թափանցիկ»:

ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Վ. Եղիազարյանի խոսքով՝ ոստիկանությունը այս ընտրություններին հանդես է գալու այլ ձևաչափով, այսինքն՝ լինելու է ավելի բաց և թափանցիկ։ «Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած շահագրգիռ անձի հետ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում