Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվինին, որն անցած տարի Ուտոյա կղզում դարձել էր տասնյակ մարդկանց մահվան պատճառ, սպառնում են սպանել: Այս մասին հայտնում է mignews.com կայքը:
Բրեյվիկը սպառնալիքներով նամակներ սկսել է ստանալ այն բանից հետո, երբ դատարանը հանել է նրա նամակագրության վրա դրված արգելքը:
Բրեյվիկի փաստաբանները հուսով են, որ ոստիկանությունը կգտնի նամակի հեղինակներին, քանի որ դրանք ուղարկվում են անմիջապես բանտ, իսկ բանտային իշխանությունները սովորաբար հետևում են կալանավորվածների նամակագրությանը:







































