Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանին և ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի ու Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին:
Բակո Սահակյանը ողջունել է Ստեփանակերտում «Հայի դատի հիմնախնդիրները և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները» թեմայով միջոցառման անցկացումը` այն համարելով կարևոր թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի խորհրդատու Գեորգի Պետրոսյանը և ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:









































