Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Մահվան դեպքերի 49%-ը սրտանոթային հիվանդությունների հետևանքով է. Ա. Բազարչյան

Մահվան դեպքերի 49%-ը սրտանոթային հիվանդությունների հետևանքով է. այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը։ Ասուլիսին մասնակցում էր նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Համլետ Հայրապետյանը։ Բանախոսները համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձան գարնանը սրտանոթային հիվանդությունների սրման և Հայաստանում այդ հիվանդությունների տարածման հարցերին:

Ըստ Հ. Հայրապետյանի՝ սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը Հայաստանում բարձր է, ինչը բնական է: Ա. Բազարչյանի խոսքով՝ այս հիվանդությունները զբաղեցնում են ամենաբարձր տեղերը նաև այլ երկրներում:

«Հայաստանում բարձր են սուր ինֆարկտի ցուցանիշները: Շատ բարձր է վարքագծային ռիսկերի դերը, դրանք են՝ ավելորդ քաշը, ոչ ակտիվ կենսակերպը, ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը։ Սրանք լրջագույն դեր են կատարում այս հիվանդությունների ձևավորման համար»,-նկատեց Ա. Բազարչյանը:

Համատեղ ասուլիսի ընթացքում Համլետ Հայրապետյանն ասաց, որ սրտի իշեմիկ հիվանդության, սրտամկանի սուր ինֆարկտի Հայաստանում շատ հաճախ կարելի է հանդիպել: Նրա խոսքով՝ կլինիկաները սկսել են ավելի շատ ծանրաբեռնվել, ինչի պատճառն այն է, որ ավելացել է հիվանդների թիվը, թեև վերջին տարիներին հիվանդությունը ավելի չի տարածվել:

Նա պարզաբանեց, որ նման հիվանդությունների տարածվածությունը կախված է երկրի սոցիալական վիճակից և հիմնախնդիրներից:

«Կան գործոններ՝ կապված մեր ապրելու կուլտուրայի հետ. սննդակարգ, ծխելու տարածվածություն, ադինամիա, գիրություն, ժառանգականություն, արյան մեջ խոլեստերինի բարձր կոնցենտրացիա։ Սակայն պակասել են ոչ միայն հիվանդանոցաին մահացության դեպքերը, այլև ախտորոշումն է բարելավվել՝ կապված նորագույն բուժման մեթոդների ներդրման հետ»,- մեկնաբանեց մասնագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում