ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այսօր Սաուդյան Արաբիա այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Էր-Ռիադում քննարկելու է Սիրիայում առկա իրավիճակն ու Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի պլանով նախատեսված կարգավորման ուղիները:
Թռիչքից առաջ Էրդողանը լրագրողներին հայտարարել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Անանի պլանին, սակայն անհրաժեշտ է համարում այդ պլանի իրագործման հարցում կոնկրետ արդյունքների հասնելը.
«Դամասկոսը չի պահպանում պլանով նախատեսված հրադադարի ռեժիմը ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար: Բաշար Ասադը պետք է իր տանկերը դուրս բերի Սիրիայի քաղաքներից: Կարևոր է, որ Դամասկոսն ընդառաջի Սիրիայի ժողովրդի պահանջներին ու սկսի նախապատրաստվել ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը»:
Փորձագետները կարծում են, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան ունեն գրեթե նույն դիրքորոշումը Սիրիայի հարցում և հանդես են գալիս քաղաքական արենայից Բաշար Ասադի հեռացման օգտին:









































