Ապրիլի 12-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռնաթաթի ափային մակերեսի պայթյունային վնասվածք, ճակատային քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Էդգար Բ.-ն:
Պարզվել է, որ Էդգար Բ.-ն նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Արմավիր գյուղի չգործող գինու գործարանի տարածքում գտնվող կիսակառույց շինության մոտից անհայտ առարկա գտնելու և դրա հետ անզգույշ վարվելու արդյունքում առաջացած պայթյունի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:










































