«Երեկ՝ կեսգիշերն անց, Գյումրիում ավտովթարի Է ենթարկվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի պողոտայում ոստիկանության Գյումրիի բաժնի շենքի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի Է ենթարկել քննիչ Բեյբությանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Կարճ ժամանակում Գյումրիի ոստիկանները հայտնաբերել են փախուստի դիմած «ՎԱԶ 21011» մակնիշի «45Ս0132» համարանիշի ավտոմեքենան»:











































