Հունվարի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը կարևորեցին ՀՀ-ԵԽ ընդլայնվող համագործակցությունը և դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումները:
Թոմաս Համարբերգի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Զրուցակիցները անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք խնդիրների: