ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում բնակվող ամերիկացին հինգշաբթի օրը մեղավոր է ճանաչվել «Ալ-Քաիդա»-ին օգնելու մեջ և դատապարտվել 17 տարվա ազատազրկման:
The Jerusalem Post-ը հաղորդում է, որ 29-ամյա Տարեք Մեհանան մեղավոր է ճանաչվել ահաբեկիչներին օգնելու, նրանց անհրաժեշտ իրեր մատակարարելու մեջ: Սակայն Մեհանան այդպես էլ չի ընդունել իր մեղքը` դատարանում հայտնելով, որ երբեք չի փորձել սպանել որևէ մարդու:
Դատավորը հայտնել է, որ Մեհանայի մոտ խղճի բացակայությունը բավարար պատճառ է նրան օրենքի ողջ ուժով պատժելու համար:








































