Վենեսուելայում հինգշաբթի օրը երկու ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է առնվազն 14, վիրավորվել՝ 20 մարդ: Վթարը տեղի է ունեցել Միրանդա և Անսոատեգի նահանգների միջև սահմանի մոտ՝ մայրաքաղաք Կարակասից 170 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնել է ՆԳՆ մամլո ծառայության ղեկավար Խորխե Գալինդոն:
Expresos Los Llanos տրանսպորտային ընկերության ավտոբուսը, որում եղել է 52 ուղևոր, բախվել է դիմացից եկող ավտոբուսին, որում եղել է միայն վարորդը:
«Մահացել է 14 մարդ, այդ թվում` 4 երեխա: Հոսպիտալացվել է 20 մարդ, որոնցից 8-ի վիճակը բժիշկները գնահատում են կրիտիկական»,- հայտարարել է Գալինդոն:
Աղետի պատճառները պարզում են դեպքի վայր ժամանած ոստիկանության փորձագետները:











































