Պրազվել է, որ «Տիտանիկի» ողբերգական պատմությունը մանրամասնորեն նկարագրվել է վթարից մի քանի տարի առաջ: AP-ի փոխանցմամբ` լեգենդար նավը կրկնել է մեկ այլ` «Տիտան» անվանումով հորինված նավի ճակատագիրը: Նավը նկարագրված է եղել ամերիկացի գրող Մորգան Ռոբերթսոնի պատմության մեջ:
1898 թ. գրված պատմության մեջ նավը գլխավոր դեր չէր խաղացել, բայց 14 տարի անց այն ձեռք բերեց դիցաբանական կարգավիճակ` վթարը հետազոտող մարդկանց շրջանում: Չնայած գրականագետները Ռոբերթսոնի ստեղծագործության մեջ գրական արժեքներ չեն գտել, ինքը` հեղինակը, ձեռք է բերել «էքստրասենսի» կոչում:
Ռոբերթսոնի պատմության մեջ նկարագրվող նավն ունի գրեթե նույն չափերն, ինչ «Տիտանիկը», երկու նավերում էլ փրկարարական նավակների քանակն ավելի քիչ է եղել, քան ուղևորների թիվը: Երկու նավերն էլ խորտակվել են սառցաբեկորին բախվելու հետևանքով:
Գիտնականներն այս ամենում տեսնում են բանական զուգադիպություն, որը մեկնաբանվում է գրողի կենսագրությամբ: Ռոբերթսոնը փորձառու նավաստի է եղել, և ըստ գիտնականների՝ նրա համար դժվար չի եղել նկարագրել հսկա նավի խորտակումը:
Հիշեցնենք, որ «Տիտանիկը» կառուցվել է 1911 թ.: Այն ժամանակ 269 մետր երկարություն ունեցող նավը համարվում էր աշխարհում ամենախոշորը:











































