Իտալական Տարանտո նավահանգստի ծովափ է թափվել 20 տոննա վառելիք և այլ աղտոտող նյութեր: Դեպքի վայրում աշխատող փրկարարական ծառայության աշխատակիցների խոսքերով` պատճառը Պանամայի դրոշով բեռնատար նավի վթարն է եղել: Վթարի հետևանքով ջրի մակերեսին գոյացել է յուղային բիծ՝ 800մետր խորանարդ մակերեսով:
Վառելիքի ոչնչացման համար դեպքի վայր է բերվել հատուկ տեխնիկա: Աշխատանքներին մասնակցում են նաև բնապահպաններ, ովքեր փորձում են պարզել, թե ինչ աղտոտվող նյութեր են արտանետվել ծով:
Նշենք, որ Տարանտո նավահանգիստ մտնում են և՛, բեռնատար, և՛ ռազմական նավեր: Տարանտոյից քիչ հեռավորության վրա գտնվող ծովափը հայտնի է իր մաքուր ծովային առողջարաններով:








































