Ալաբամա նահանգի բնակչին բանտ են ուղարկել նրա համար, որ նա դատարան է եկել գոտկատեղից շատ ներքև իջեցված տաբատով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Դատավոր Ջոն Բուշը համարել է, որ 20-ամյա ԼաՄարկուս Դի Ռեմսի արտաքին տեսքը անարգանքի ցուցաբերում է արդարադատության նկատմամբ և երիտասարդին բանտ է ուղարկել երեք օրով:
Գործակալության տվյալներով` մի քանի օր առաջ ԼաՄարկուս Դի Ռեմսը դատարանի առաջ էր կանգնել գողացված սեփականությունը քողարկելու համար: Երբ դատավորը տեսել է, որ երիտասարդը դատարան է ներկայացել իջեցրած տաբատով, այդ առթիվ իր վրդովմունքն է հայտնել և նրան եռօրյա կալանք է նշանակել: Դրա հետ մեկտեղ նա խորհուրդ է տվել Ալաբամայի բնակչին ազատ արձակվելուց հետո իր հագով տաբատ կամ գոտի գնել:
Ինչպես նշում է Montgomery Advertiser-ը ` այս որոշումը կայացնելուց հետո դատավորին սկսել են զանգահարել լրագրողները: Լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե արդյոք նա իր որոշումը չափից դուրս դաժան չի համարում, ինչին նա բացասական է արձագանքել:
«Խոսքը դատական նիստի մասին է, և այդ սրահը իմ անձանական սենյակը չէ: Այս տարածքը պատկանում է ժողովրդին, և այն պետք է հարգել»,- ասել է դատավորը:











































