Հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող բրիտանական McVities ընկերությունը Լոնդոնի իր գրասենյակային շենքում գործարկել է վերելակ, որի պատերին տեղադրված է 1325 կարկանդակ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով The Drum-ին:
Ընկերության մենեջեր Ֆիլիպա Թիլլիի կարծիքով՝ գրասենյակի աշխատողները Jaffa Cakes բրենդի կարկանդակներով կթոթափեն աշխատանքային լարվածությունը:
«Հուսով ենք, որ աշխատակիցները վերելակից դուրս կգան ժպիտով և կցանկանան մեկ տուփ գնել աշխատանքային ողջ օրվա համար»,- հայտարարել է Թիլլին: Ակցիան նաև կարկանդակների վաճառքը խթանելու միջոց է:
Շուտով Jaffa Cakes բրենդը կբոլորի 85 տարին: McVities ընկերությունը հիմնադրվել է 1830 թվականին՝ Շոտլանդիայում: Այն զբաղվում է ցածր կալորիականությամբ թխվածքաբլիթների արտադրությամբ:










































