ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը իր ընկերոջ` Սամվել Ալեքսանյանի նախընտրական հաշվեհամարին 50 հազար դրամ է փոխանցել. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը, միաժամանակ հերքելով, որ Ալեքսանյանն էլ իր հաշվեհամարին է փոխանցում կատարել:
«Նա բազմազավակ հայր է, և պետք չէ, որ գումար փոխանցի»,- ասաց նա:
Ռուբեն Հայրապետյանը նաև պատրաստակամություն հայտնեց շտաբներ գտնելու հարցում օգնել իր քաղաքական մրցակիցներին:
«Իմ մրցակիցներից կամ մեր կուսակցությանը մրցակից կուսակցություններից որևէ մեկը եթե ինչ-որ հարցում նեղվում է, թող դիմի ինձ, ես կօգնեմ նրան: Ոչ էլ թող վճարեն շտաբի համար, ես կվճարեմ նրանց փոխարեն: Եթե չեք կարողանում շտաբ ճարել, ինչո՞ւ եք մտնում քաղաքականության մեջ, այն էլ՝ մեծ: Ամբողջ մի տարածքում չեն կարողանում շտաբ ճարել»,- հարց հնչեցրեց պատգամավորը:









































