ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-17-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այցի ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախատեսված են նաև Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը:
Սերգեյ Մարտինովը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:







































