«Յուվենթուս»-ի նախկին տնօրեն Լուչիանո Մոջին խոսել է Միլանի «Ինտեր»-ի` ընթացիկ մրցաշրջանում ունեցած անհաջող ելույթների մասին:
«Մորատին ասել է, որ երբեք չի մտածել ինձ «Ինտեր» հրավիրելու մասին: Ես կարող եմ նրան հրավիրել հանդիպման և տեսնել` արդյոք նա կճանաչի 3-ամյա պայմանագրի տակ դրած իր ստորագրությունը:
«Ինտեր»-ը չի հաղթում, որովհետև ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ծառայություններից է օգտվում»,- իտալացի լրագրողների հետ իր զրույցում նշել է Մոջին:








































