Այսօրվա նիստում կառավարությունը հաստատեց ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ ծրագրի հաստատումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:
«Որոշումն առնչվում է այս հզոր ճյուղի զարգացմանը և տնտեսության համար կարող է ունենալ զարգացման մեծ նշանակություն»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ լուրջ հիմք կստեղծվի արդյունաբերության զարգացման համար:








































