Ինդոնեզական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երեկ Սումատրայի ափերին տեղի ունեցած մի քանի երկրաշարժեր թեթև վնասներ են հասցրել: Ինդոնեզիայի տարերային աղետների հետևանքների հաղթահարման ազգային վարչությունից հայտնել են, որ իրենք առայժմ տեղեկություն ունեն կամրջի փլուզվելու հետևանքով 4 վիրավորների մասին:
Ինչպես հաղորդում է Rosbalt-ը, ըստ այդ տեղեկությունների՝ Սումատրայի արևմտյան ափերին ցունամիի ալիքի բարձրությունը մեկ մետրից մի փոքր ավելի է եղել:
Հիշեցնենք, գրանցված ցնցումիներից ամենաուժեղը եղել է 8.7 մագնիտուդ, որին հետևել են համեմատաբար թույլ ևս մի քանի ցնցումներ: Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում, Հնդկաստանում և Սինգապուրում:
Երկրաշարժերից հետո ցունամիի վտանգ էր հայտարարվել տարածաշրջանի 28 երկրներում:











































