Անդրեա Բոչելին ապրիլի 22-ին համերգով հանդես կգա Երևանի Ազատության հրապարակում: Այս մասին ասվում է իտալացի աշխարհահռչակ տենորի պաշտոնական կայքէջից: 53-ամյա երգչի համերգային առաջիկա շրջագայությունների ցանկում առաջինը նշված է Հայաստանի անունը:
Անվանի երաժշտին երևանյան բեմում նվագակցելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը կղեկավարի դիրիժոր Մարչելո Ռոտան:









































