«Առավոտ»-ը գրում է, որ Գյումրու մի հատվածն ու Ախուրյանի գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած Սամվել Բալասանյանի գույքի և եկամուտների մասին ներկայացրած հայտարարագիրը ընթերցելով` կարծիք ես կազմում, որ Աժ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող ու միայն ԱԺ-ից տարեկան 3 միլիոն 800 000 դրամ ստացող այս անձը անչափ համեստ կյանքով է ապրում:
«Համենայնդեպս, իր կոլեգայի` ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի պես փողեր չի շռայլում թանկարժեք ավտոմեքենաներ վարելու վրա: Նրա շարժական գույքի ցանկում հայտարարագրված է մի համեստ ավտոմեքենա` ամենայն հավանականությամբ արդեն կիրառությունից դարս եկած Մ-2140 մակնիշի «Մոսկվիչ», որն արտադրված է 1977 թվականին:
Ի դեպ, սա, ինչպես որակում են մասնագետները, «քյարթու Մոսկվիչ է»: Մինչ Բալասանյանը աշխատում է թաքցնել իր իրական ավտոմեքենայի մասին տեղեկությունները, գյումրեցիները նրա փոխարեն հավաստիացնում են, որ Աժ փոխնախագահն առնվազն 140 հազար դոլար արժողությամբ BMW X 6 թանկարժեք մեքենա է վարում»: