Sunday, 12 05 2024
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով

Արմեն Տեր-Սահակյանը «դարի հայտարարությո՞ւնը կանի». մամուլ

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանը «Առավոտ»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ այս տարվա հունվարի ավարտվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր դիմումի քննությունը. վիճարկվել էր Ա. Տեր-Սահակյանի ազատազրկման օրինականության հարցը:

«Ա. Տեր-Սահակյանը 15 տարի է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա դատապարտվել էր պատժի առավելագույն չափի` զինված խմբի միջոցով ահաբեկություններ կատարելու համար: Արմեն Տեր-Սահակյանը հանրապետության ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մերձավորագույն շրջանակներից էր, «Հայոց համազգային շարժում» կուսակցության ակտիվիստներից: «Իմ նկատմամբ կատարվել է մեծ անարդարություն և օրենքի խախտումներ: ՀՀ քրօրի 34-104, 37-104 հոդվածներով ինձ կարող են դատապարտել տարիներով և ոչ թե առավելագույն պատժի չափով»:

Արմեն Տեր-Սահակյանը տասն օր առաջ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նա ընդունելություն կազմակերպի և մինչև ապրիլի 16-ը տվել է ժամանակ` իր գործի վերանայման համար:

«Ես քննություն եմ պահանջում, քանի որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Ես ուզում եմ, որ իմ գործն ուղարկվի քննչական խումբ: Մինչ օրս դատախազին ուղարկած դիմումիցս տեղեկություն չկա: Սպասում եմ նրա արձագանքին: Նրանք չեն կարող չգալ: Շատ լուրջ հանգամանքներ են»,-ասում է Ա. Տեր-Սահակյանը»,- ապա թերթը հավելում է.

«Ես ունեմ բացառիկ ձայնագրություններ: Վաղուց արված: Չեմ բացառում` ուղարկվեն դեսպանատներ, ընդդիմությանը, ինտերնետ»,- հավելում է նա:
Ըստ Տեր-Սահակյանի` իրեն դատել են նաև հանցագործության պարտակման, հանցագործությանը մասնակցելու հոդվածով, որի պատժաչափը 12 տարի է: «Իրենք քիլլեր են: Քիլլեր ասելով՝ նկատի ունեմ, որ դատարանները պետական զակազ են կատարում: Ինձ վրա դրել են դաժանաբար սպանություն հոդվածը: Սակայն ես սպանության մասնակից չեմ եղել, ես տանը քնած, ոնց են ինձ վրա այդ հոդվածը դրել: Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի: Ես հիմա բողոքել եմ վճռաբեկ դատարան: Մինչ այդ պահանջում եմ, որ իմ գործի հետաքննության հարցը Աղվան Հովսեփյանը կամ նրա կողմից ուղարկված քննչական խումբը իրականացնեն, քանի որ լուրջ ասելիք ունեմ: Եթե չգան, իմ ասելիքը կլինի շատ սենսացիոն, դարի հայտարարությունը կլինի, հայ ազգի համար»,- ասել է Ա. Տեր-Սահակյանը:

Ցմահ դատապարտվածի որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում, աղջիկը ճարտարագիտական համալսարանում է սովորում:
Արմեն Տեր-Սահակյանը նաև ասաց. «Իմ փաստաբանն այսօր ինձ տեսավ, ես շատ լավ եմ, առողջ վիճակում: Եթե իմ կյանքին մի բան պատահի, ուրեմն դա գալիս Է իշխանություններից»:

Թերթի այն հարցին, թե արդյոք ընտրությունների հետ կապված իրեն դիմե՞լ են, «բանակցություններ» եղե՞լ են իշխանական թևի հետ, պատասխանել է. «Իշխանական թևի հետ ես բանակցություններ ունեցել եմ 2008թ.-ին: Եկան ինձ մոտ: Ես ասացի՝ հաջողություն, դուք Ձեր քաղաքական պայքարը շարունակեք: Ես քաղաքականությունից դուրս եմ: Ես չեմ խառնվում ոչ Լևոն Տեր֊ Պետրոսյանի ընտրական պայքարին, ոչ Սերժ Սարգսյանի ընտրական արշավին:

Ես կյանքում ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: ես ասել եմ՝ գնացեք Ձեր պայքարը շարունակեք առանց ինձ: եթե ես խառնվեի, կխառնվեի 15 տարի առաջ, երբ ինձ ասում Էին՝ անուն տուր, գնա տուն: Այսքան տարի նստել եմ, որ անուն տա՞մ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում