«168 ժամ»-ի տեղեկություններով` Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
«Երեկ ԲՀԿ-ից մեզ չհաջողվեց պարզել` արդյոք այս լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ վերջին օրերին հրապարակային լուրջ բախումներ տեղի ունեցան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Ս. Զոլյանի միջև: Պատճառը Ա. Աշոտյանի խիստ նկատողությունն էր Ս. Զոլյանին` իր բացակայությունների համար, ինչին ի պատասխան` Ս. Զոլյանն իր հարցազրույցում վիրավորական խոսքեր էր հնչեցրել Աշոտյանի հասցեին»: