Աժ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածել է իր նախընտրական բլոգը, որի նկարի վրա չկա ՀՀԿ-ի լոգոն:
«Ժողովուրդ»-ը փորձել է պարոն Ֆարմանյանից տեղեկանալ, թե ինչու է խուսափում ՀՀԿ-ից:
«Հավանաբար Դուք հիմնվում եք իմ քարոզչական բազմաթիվ պաստառներից և նյութերից ընդամենը մեկի վրա, որովհետև բազմաթիվ այլ պաստառներ կան, որոնց վրա առավել ամբողջական ինֆորմացիա կա, այդ թվում` կուսակցության պատկանելության հանգամանքը»,- հուսադրել է նա: