«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանը հորդորել է, որպեսզի մայրաքաղաք Երևանում ընդամենը մեկ նախընտրական հանդիպում անցկացնի:
«Նույն աղբյուրները փոխանցում են, որ այդ հանրահավաքը լինելու է միայն Մատենադարանի մոտ: Այդ պայմանավորվածության մասին լուրը փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից, ով ասաց.
«Մենք ունենք մշակած մեր նախընտրական ռազմավարությունն ու մարտավարությունը և շարժվում ենք այդ ռազմավարության համաձայն` առանց որևիցե մեկի հետ առանց որևէ պայմանավորվածության»:
«Ժողովուրդ»-ի ճշտող հարցին, թե ճիշտ է, որ ԲՀԿ-ն միայն Մատենադարանի մոտ է քարոզարշավ անցկացնելու, Գալստյանը պատասխանել է. «Կլինի`կտեսնեք»: