ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Սպիտակ տանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Սալման բեն Ադբ Ալ-Ազիզին: Այս մասին հաղորդում է RBC-ն` հղում կատարելով Սպիտակ տան հաղորդագրությանը:
Հանդիպման ժամանակ Օբաման և Աբդ Ալ-Ազիզը քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Այս հանդիպումը հատկանշական է նրանով, որ Օբաման ընդունել է Պարսից ծոցում Իրանի թիվ մեկ հակառակորդի ռազմական գերատեսչության ղեկավարին, որը կարող է հստակ ուղերձ լինել Իրանի իշխանություններին:
Սաուդյան Արաբիայի նախարարի հետ հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան և նախագահի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականը:










































