Լոս Անջելեսի ոստիկանությունը որոշում է կայացրել փակել Ուիթնի Հյուսթոնի մահվան փաստով հարուցված քրեական գործը՝ հանցանքի բացակայության պատճառով: Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ քննությունը պաշտոնապես ավարտված է. գործը քրեական չէ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ դատաբժշկական քննության վերջնական եզրակացությամբ պարզվել է, որ երգչուհու մահվան պատճառը եղել է սրտի անբավարարությունը, կոկաինի օգտագործումը և չափազանց տաք ջուրը, որի մեջ եղել է երգչուհին, երբ նրան հայտնաբերել են հյուրանոցի լոգարանում:
Մենք հաղորդել էինք, որ ոստիկանությունը նրա լոգասենյակում հայտնաբերել էր կոկաին և թմրամոլների «հատուկ փաթեթ», որն անհրաժեշտ է թմրադեղեր ընդունելու համար:










































