Եգիպտական սահմանային Էս-Սալլում քաղաքում չորեքշաբթի օրն արգելափակվել է հարևան Լիբիա տանող միջազգային ճանապարհը: Եգիպտական ԶԼՄ-ները հաղորդում են, որ արգելափակումը բողոքի նշան է ընդդեմ այն բանի, որ զինվորականների հետ բախման ժամանակ սահմանի մոտ զոհվել է երկու մարդ։
Բողոքի ակցիայի մասնակիցները միայն Լիբիայից Եգիպտոս վերադարձող լիբիական ընտանիքներին են թույլ տալիս անցնել այդ ճանապարհով: Նրանք բեռնատար ավտոմեքենաներին և ռազմական տրասպորտին ևս թույլ չեն տալիս անցնել: Ամենասահմանային քաղաքում հայտարարված է քաղաքացիական անհնազանդության անժամկետ ակցիա: Փակ են խանութները, սրճարանները, չի աշխատում տրանսպորտը, դատարկվել են փողոցները:
Էս-Սալլումում նախորդ գիշեր բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ զինվորականները սպանել են երկու մարդու և վիրավորել ևս մի քանի տեղի բնակիչների: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինվորականները փորձել են բացել միջազգային ճանապարհը, որպեսզի սահմանի աշխատանքը վերականգնվի:
Էս-Սալլումի բնակիչները հիմնականում ապրում են հարևան Լիբիայի հետ առևտուր անելու հաշվին: Սակայն իշխանությունները որոշել են սահմանով անցնող ավտոմեքենաների համար վճարվող վարձը բարձրացնել մինչև 600 եգիպտական ֆունտ (100 դոլար): Դա էլ տեղի բնակիչների մոտ դժգոհություն է առաջացրել:









































