ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին կայացավ Հայաստանի Գավաթի 2011/12թթ խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը:
«Ուլիս» – «Իմպուլս» 0:0
Ոսկեհատ, «Վարդանանք-451» մարզադաշտ
Մրցավար` Զավեն Հովհաննիսյան
Երկու հանդիպումների արդյունքում «Իմպուլս»-ը հաղթեց ընդհանուր 2:1 հաշվով և դուրս եկավ Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ:






































