ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Ամերիկայի միգրացիոն ու մաքսային վերահսկման դեպարտամենտն առգրավել են ավելի քան 896 հազար դոլար, այդ թվում՝ յոթ կայքերի դոմեն տիրույթներ, որոնք մեղադրվում են սպորտային կեղծ հագուստի իրացման մեջ:
Չինաստանից ժամանած խաբեբաներն իրացրել են սպորտային կեղծ հագուստ: Օրենքի պաշտպանները գնումներ են կատարել կեղծարարների կայքից, որից հետո դատական հայց են ներկայացրել՝ ապրանքը և դոմենները բռնագրավելու համար:
Ինչպես հայտնում է SecurityLab–ը, 2010 թվականի ընթացքում ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Միգրացիոն ու մաքսային վերահսկման դեպարտամենտն առգրավել են 758 կայքերի դոմեն տիրույթներ, որոնք վաճառել են կեղծ ապրանքներ, մասնավորապես` սպորտային հագուստ, կոշիկներ, արևային ակնոցներ և այլն։
Կայքերի աշխատակիցները գումարն ընդունում էին PayPal վճարային համակարգի միջոցով: Գումարները փոխանցվում էին չինական բանկերի հաշվեհամարներին: Ողջ գումարն առգրավվել է ԱՄՆ-ի կողմից:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է. «Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի ամերիկյան ընկերություններին պաշտպանենք տարբեր հանցավոր գործունեություններից»։











































