Friday, 12 06 2026
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Ֆրանսիայի հայ համայնքը երկու թեկնածուների օգտին էլ հավասարաչափ կքվեարկի. Արա Թոհանյան

Սարկոզին և Օլանդը հայերին խոստացել են Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին նոր ընթացք տալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ-ֆրանսիական կազմակերպությունների կոմիտեի համանախագահ Արա Թոհանյանը`խոսելով Ֆրանսիայում մեկնարկած նախագահական ընտրությունների քարոզարշավի և հայ համայնքի տրամադրվածության շուրջ:

Նա նշեց, որ կցանկանան, որ այս երկու թեկնածուներից որևէ մեկը դառնա նախագահ՝ կամ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, կամ նրա գլխավոր հակառակորդը՝ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը: Ըստ Արա Թոհանյանի` երկուսն էլ խոսք են տվել, որ ընտրվելու դեպքում առաջինը, որ կանեն, դա կլինի Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին նոր ընթացք տալը: «Ֆրանսիայի հայ համայնքը երկու թեկնածուների օգտին էլ հավասարաչափ կքվեարկի, և սխալ են այն կարծիքները, թե հայ համայնքում չեն ցանկանում քվեարկել գործող նախագահի օգտին: Երկու թեկնածուներն էլ Ղարաբաղի մասին շատ բան չեն ասել, միայն ասել են, որ չպետք է պատերազմ լինի, և պետք է օգնեն այս ուղղությամբ»,- նշեց Արա Թոհանյանը` հավելելով, որ հայ համայնքը իր նախընտրությունը կտա այս երկու թեկնածուներին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ապրիլի 9-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահական նախընտրական քարոզարշավը: Նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 22-ին: Սոցհարցումների առաջին եռյակում են գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, նրա գլխավոր հակառակորդ, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը և ազգայնական թևի ներկայացուցիչ Մարին Լե Փենը: Երկրորդ փուլ դուրս գալու ամենահավանական շանսեր ունեն Սարկոզին և Օլանդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում