Monday, 08 06 2026
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո

Տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ

Երևանի ավագանին այսօր գումարած արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23- ի N 356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծին, համաձայն որի՝ բյուջեով հաստատված եկամուտների մասն ավելացնել 1,499,997.5 և ծախերի մասը 1,499,997.5 հազար դրամով։

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են ներկայացնելով որոշման նախագիծն ու դրա ընդունման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել 2012-2013 թվականներին։

Մայրուղու կառուցումը նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը, որի արդյունքում զգալիորեն կթեթևանա նաև Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը։

Այդ կապակցությամբ ներդրումային ծրագիր է ներկայացրած ընկերությունը սեփական ուժերով և միջոցներով իրականացնում է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1.9 կմ ուղետարների կառուցման շինարարությունը, ինչպես նաև վճարում այդ քաղաքաշինական օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքները, որի 50%- ը 2012 թվականի համար կազմում է 1,878,050.0 հազար դրամ, ինչն էլ նախատեսվում է ավելացնել բյուջեի «Ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրին»։
Դրա դիմաց Երևանի քաղաքապետարանը ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով հատկացնում է նշված ճանապարհին կից առաջացող 5.3 հա մակերեսով հողատարածքը, որի 50% գումարի չափով սույն որոշման նախագծով 1,878,050.0 հազար դրամի չափով ավելացնելով Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի հողի իրացումից մուտքերը։

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Երևան քաղաքում վերգետնյա անցումներ կառուցելու աշխատանքների դիմաց վճարման սկզբունքին հավանություն տալու մասին» որոշման հիման վրա քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքում վերգետնյա հետիոտն անցումներ կառուցելու աշխատանքների դիմաց կառուցվող անցումների վրա գովազդային տարածքի տրամադրման վարձավճարի և դրանց երկու կողային մակերեսներին արտաքին գովազդի թույլտվության համար տեղական տուրքի գումարներով հատուցելու ծրագրին։
Ավագանու որոշմամբ Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 1,998.0 հազար դրամ է հատկացվել Երևան քաղաքի Բագրևանդի փողոցին հարող տարածքում առկա դամբարանադաշտում հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ իրականացնելու մասնագիտական ծառայություններ ձեռբերելու նպատակով։
Ավագանին որոշել է նաև լրացուցիչ գումարներ հատկացնել մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման ծրագրերին։

Օրակարգի հաջորդ հարցով ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման ծրագիրը, որը ներառում է Ռուբինյանց փողոցի՝ Պարույր Սևակ փողոցի-ավտոդպրոցի հատվածից մինչև Ավանի ուղետար և Ավանի ուղետարի Աճառյան փողոցի Զեյթուն տանող հատվածի երթևեկելի մասի ասֆալտ-բետոնյա ծածկի հիմնանորոգումը, ներառյալ դիտահորերի և անձրևորսիչների կարգաբերումը ու փոխարինումը, հարթեցնող շերտի և 4.5 սմ հաստությամբ ասֆալտ-բետոնյա ծածկի ամբողջական իրականացում։

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է նաև փողոցի շուրջ 70 տոկոս մայթերի ասֆալտ-բետոնյա ծածկի, ինչպես նաև բազալտե և բետոնե եզրաքարերի քանդում և վերականգնում, հաշմանդամների համար մեկ թեքուղու կառուցում, ճանապարհի երկայնությամբ գոյություն ունեցող սիզամարգերի վերականգնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում