Այսօր Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմտյան ափին տեղի է ունեցել 8.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը, հայտարարված է ցունամիի վտանգ:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աչեհ մարզի մայրաքաղաք Բանդա-Աչեհից 495 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 33 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում:










































