Իսրայելական MIGnews գործակալությունը, վկայակոչելով Լիբանանի մարոնիների պատրիարք Բեշար Ռային, գրում է, որ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը մեկնելու է Բեյրութ:
Հաղորդվում է, որ այցը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին: Պապը հանդիպում է ունենալու Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ նախագահ Միշել Սուլեյմանի հետ:
Լիբանանի նախագահի գրասենյակը Պապի այցելության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել: Դրանում մասնավորապես ասվում է, որ այդ միջոցառումը ևս մեկ անգամ «ցույց կտա Լիբանանի և Վատիկանի միջև պատմական խոր կապը, և այն, որ միասնական Լիբանանի շրջանակներում հնարավոր է տարբեր համայնքների համագոյակցություն և խաղաղություն»:











































