Մեքսիկայում վերջին մեկ օրվա ընթացքում սպանվել է 28 մարդ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, նրանք զոհ են դարձել նարկոմաֆիայի սանձազերծած բռնությունների:
Ոստիկանությունը 7 մարդու մարմին է հայտնաբերել Ակապուլկոյում լքված մի մեքենայում: 9 հոգի սպանվել է Միչոական քաղաքում, 6-ը` զինվորականների և քրեական խմբավորումների միջև բախումների ժամանակ:
Վերջին 5 տարվա ընթացքում նման բախումների և բռնությունների զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ:








































