ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հյուսիսային Կորեային կրկին կոչ է արել հրաժարվել նոր հրթիռի արձակման որոշումից, որը նախատեսված է առաջիկա օրը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Քլինթոնի խոսքերով` նման գործողությունը կդիտարկվի որպես անմիջական վտանգ Հյուսիսային Կորեայի հարևան երկրների ազգային անվտանգությանը. եթե Փխենյանը ցանկանում է ունենալ «խաղաղ և ավելի բարեկեցիկ ապագա», ապա պետք է հրաժարվի դրանից:
Հիշեցնենք` Փխենյանում հայտարարում են, որ հրթիռն արբանյակ է արձակելու տիեզերք, ինչը նվիրված կլինի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Իր Սենի 100-ամյակին:











































